Ծիածանում ՀՀԿ-ականը պարտվել է
Արմավիրի մարզի Ծիածան գյուղում գործող գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Խաչիկ Գևորգյանը պարտվել է անկուսակցական Վաչիկ Գրիգորյանին: Գործող գյուղապետի օգտին քվեարկել են 275 ընտրողներ, Վաչիկ Գրիգորյանի օգտին` 298-ը: 19 քվեաթերթ եղել է անվավեր: Ծիածանում գրանցված ընտրողների թիվը եղել է 917: Ընտրությանը մասնակցել են 592-ը (64.5%):
