ԲՀԿ անդամը հաղթեց ՀՀԿ-ականին
Արարատի մարզի Ազատավան համայնքում հաղթել է ինքնաառաջադրված Պետիկ Ղազարյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամը, ով նաև «Մարինե և Զարինե» ՍՊԸ-ի տնօրենն է, երկու ընտրատեղամասերում միասին ստացել է 835 քվե: Նախկին գյուղապետ, Հանրապետական Սարգիս Խաչատրյանը ստացել է 539 քվե, իսկ անկուսակցական Արուս Հովհաննիսյանը` 65-ը։ Ազատավանում համայնքային ընտրությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2527 բնակիչներից 1497-ը (59%):
