Նոր Կյանք գյուղում ՔՊ-ի թեկնածուն հաղթեց ՀՀԿ-ի թեկնածուին
Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Մայիս Սարգսյանը համայքի ղեկավարի ընտրությունում պարտվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Գարիկ Սարգսյանին: Նոր Կյանքում ձայները բաժշխվեցին հետեւյալ համամասնությամբ՝ Մայիս Աբրահամյան՝ 400 Գարիկ Սարգսյան՝ 469 Անվավեր՝ 46 Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու թեկնածուներից երկուսը՝ Դավիթ Բազյանն ու Սարգիս Սարգսյանն առավելագույն ձայներով ընտրվեցին Նոր Կյանքի ավագանի, իսկ Հարություն Ծատուրյանը չկարողացավ հավաքել բավարար ձայներ: Armtimes.com
