Աշտարակի 14/4 ընտրատեղամասում հաղթել է Թովմաս Շահվերդյանը
Նախնական տվյալներով՝ քաղաքապետի առաջադրված թեկնածուներից ինքնաառաջադրված Ռազմիկ Տերտերյանն ստացել է 91 ձայն, ինքնաառաջադրված Ղալաչյան Աշոտը` 92 ձայն, ինքնաառաջադրված Շահվերդյան Թովմասը` 212 ձայն, իսկ ԲՀԿ-ի կողմից առաջադրված Մեջլումյան Արշալույսը՝ 27 ձայն: Նշենք, որ 760 ընտրողից ընտրությանը մասնակցել է 440-ը: Անվավեր է ճանաչվել 15 քվեաթերթիկ, մարվել է չորսը:
