Խանդոյանը չընտրվեց
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի համայնքապետ է ընտրվել նախկին համայնքապետ Նորաին Հակոբյանը: «Ծաղկահովիտի թիվ 14/1 ընտրատեղամասը փակվել է ժամը 20:00-ին, ինչից հետո մեկնարկել է քվեների հաշվարկը: 1609 ընտրողից ընտրություններին մասնակցել է 956-ը: Համայնքապետի ընտրություններում, ըստ նախնական հաշվարկի, հաղթել է նախկին համայնքապետ Նորաին Հակոբյանը»,- այս մասին հայտնում է ընտրական հանձնաժողովի նախագահ Մնացական Պողոսյանը:
