Որ գյուղն էր ավելի ակտիվ
Այսօր` սեպտեմբերի 18-ին, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:Քվեարկությանը ընտրողների բարձր մասնակցություն է գրանցվել Հնաբերդ գյուղում` 66. 80 տոկոսի չափով, Լուսագյուղում` 73.88, Երնջատափում`75.12 , ինչպես նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի առաջադրված Ծաղկահովիտ գյուղում, որտեղ գրանցվել է 59.42 տոկոս մասնակցություն: ԿԸՀ մամուլի ծառայության փոխանցմամբ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 20.00-ի դրությամբ գրանցվել է 49.42 տոկոս մասնակցություն: Ամենացածր մասնակցություն ունեն Գեղադիրը` 27.18 տոկոսով, Կանիաշիրը` 22.74, Ճարճակիսը` 31,75:
