Մի խումբ անձինք ծեծի են ենթարկել երիտասարդի` Գյումրի -Երևան գնացքի մոտակայքում
Գյումրի -Երևան գնացքի մեկնումից 4-5 րոպե առաջ տեղի ունեցավ ծեծկռտուք: Մի խումբ երիտասարդներ, հավանաբար Գյումրիից և շրջական գյուղերից, հարձակվել են մի երիտասարդի վրա, ծեծի ենթարկել և կոտրել են քիթը: Տեղում չէր ոստիկանությունը, ինչպես նաև երկաթգծի պահակազորը: Ինչպես փոխանցում են Hraparak.am-ի մեր աղբյուրները, երիտասարդը ենթարկված է եղել քթի վիրահատության և ունի առողջական խնդիրներ: Իսկ ծեծի ենթարկածները դիմել են փախուստի: Ուշացումով ժամանած ոստիկանը փաստացի մատնված է անգործության: Հրավիրում ենք «Հարավկովկասյան երկաթուղու» և ՀՀ ոստիկանապետի ուշադրությունը:
