ՏԻՄ ընտրություններում ժամը 17-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 38.25 տոկոսը
Այսօր` սեպտեմբերի 18-ին, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: ԿԸՀ մամուլի ծառայության փոխանցմամբ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 17.00-ի դրությամբ 247625 է կամ 38.25 %: Նշենք, որ բոլոր 317 համայնքների ընտրողների ընդհանուր թիվը 647393 է։
