Էջմիածնի ընտրատեղամասերի մեծ մասը հոսանքազրկված է
Թեև Էջմիածնում քաղաքապետի ընտրությունները շարունակվում են, սակայն ընտրատեղամասերի մեծ մասում հենց այս պահին էլեկտրաէներգիա չկա:
Tert.am-ին այս մասին հայտնեց Արթուր Թումանյանի շտաբի անդամ Ստեփան Աբգարյանը, ով նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբոր որդին է ու առաջադրված է որպես ավագանու թեկնածու:
«Ահագին ժամանակ է` ամբողջ Զվարթնոցում լույս չկա: Սա միտումնավոր քայլ է: Միտումնավոր անջատել են, որ գիշերն ավելի հեշտ անջատեն»,- ասաց նա: Հարցին՝ ամբողջ Զվարթնոցում չկա՞, նա պատասխանեց. «Մեծամասամբ»:
Ստեփան Աբգարյանը նշեց, որ հոսանքազրկման պատճառը հայտնի չէ, իրենց «ոչ մեկ ոչ մի բան չի ասել»: Ըստ նրա՝ ընտրությունները, սակայն, տվյալ տեղամասերում շարունակվում են:
