Կուտակումներ՝ Տավուշի մարզի թիվ 40/9 ընտրատեղամասում
Տավուշի մարզի Այրում համայքի թիվ 40/9 ընտրատեղամասում պարբերաբար կուտակումներ են» առաջանում: Պատճառը ընտրատեղամասի` փոքր ու համայնքի ավագանու թեկնածուների մեծաքանակ լինելն է: Այրումը համայնքների խոշորացման արդյունքում իր տարածքում է ընդգրկել մի քանի գյուղեր, որոնցից ավագանու թեկնածություն է դրել 36 և համայնքապետի թեկնածություն`4 անձ: Այս տարի, ի տարբերություն նախորդ տարիների, թեկնածուներին ևս թույլատրվում է լինել ընտրատեղամասերում: Ստացվում է, որ տեսականորեն ցանկացած ընտրատեղամասում կարող են գտնվել 40 թեկնածուները, վերջիններիս մեկական վստահված անձինք և հանձնաժողովի անդամները:
