«Ծառուկյանացավը» բոլորին է պատել

Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո ԲՀԿ-ում ավելի ինտենսիվացել է Ծառուկյանի վերադարձի քննարկումները։ Գրեթե ամեն օր արտահոսք է լինում, որ այսինչ տարածքի կուսակցական ժողովի օրակարգում Ծառուկյանին հետ բերելու հարցն է քննարկվել։ Ու մինչ Գագիկ Ծառուկյանն իր «գործերով» է նրա վերադարձի թեման արդեն շոշափվում է քաղաքական մակարդակում, «ծառուկյանացավ» են կպել բոլորը։ Սակայն եթե ԲՀԿ-ին նախկին առաջնորդի վերադարձը հարկավոր է օդ ու ջրի պես, ապա նրա նկատմամբ ՀՀԿ-ում վերաբերմունքի փոփոխություն չի եղել: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ԱԺ ճեպազրույցների ժամին, անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքին, թե Ծառուկյանը ժամանակավորապես է հեռացել քաղաքականությունից, և հարցին, թե ՀՀԿ-ի մոտ ինչ-որ բան փոխվե՞լ է,ասել է. «Հիմա ես չգիտեմ Միքայել Մելքումյանի մոտ ինչ-որ բան փոխվել է, թե՝ ոչ, մեզ մոտ չի փոխվել: Գագիկ Ծառուկյանի հետ շփումներից ես չեմ նկատել, որ բան է փոխվել, նա խոսքի մարդ է, և ես հավատում եմ նրա խոսքին, մնացածը թողնենք ապագային»: Վահրամ Բաղդասարյանը չի պատասխանել ու ավելին՝ կոռեկտ չի համարել հարցը, որ եթե Ծառուկյանը ցանկանա վերադառնալ, ՀՀԿ-ն թույլ կտա՞, քանի որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին փետրվարի 12-ի ՀՀԿ հայտնի նիստում ունեցած ելույթով արգելեց զբաղվել քաղաքականությամբ: «Գագիկ Ծառուկյանն այն ինքնուրույն անձնավորությունն է, կայացած անձնավորությունն է, որ չեմ կարծում՝ քաղաքական դաշտում որևէ մեկից պետք է թույլտվություն հարցնի: Իսկ եթե թույլտվությունով պետք է քաղաքական դաշտ գա, ավելի լավ է չգա»,- ասաց նա: ՀՀԿ խմբակցության ղեկավարը շրջանցեց նաեւ հարցը, թե արդյո՞ք այսօր էլ ՀՀԿ-ն Գագիկ Ծառուկյանին քաղաքականության մեջ չարիք է համարում: «Եթե մի մարդ քաղաքականությամբ չի զբաղվում, չեմ ուզում քաղաքական գնահատականներ տալ: Իսկ որպես բարերի և գործարարի՝ ես և ՀՀԿ-ն իր գնահատականները տվել ենք»,- եզրափակեց Վահրամ Բաղդասարյանը: Մինչդեռ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանի համոզմամբ Ծառուկյանը ժամանակավոր է հեռացել քաղաքականությունից եւ կարող է վերադառնալ ամեն պահի։«ԲՀԿ-ի հիմնադիրը Գագիկ Ծառուկյանն է, և եթե ժամանակավորապես հեռացել է քաղաքականությունից, այն ռեսուրսը, որ դրել է մեր քաղաքական ուժի մեջ, դա որևէ մեկը չի խլել»,պնդել է Մելքումյանը։ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո՝ հաշվի առնելով, որ կուսակցության անունը կապվում է նախկին վարչապետի հետ, ԲՀԿ-ն ակնհայտորեն վատ վիճակում է հայտնվել ու այդ պատճառով է սրվել Ծառուկյանի վերադարձի խնդիրը, սակայն Մելքումյանը հակադարձում է, որ իրենք որեւէ կապ չունեն Աբրահամյանի հետ, Մելքումյանը միաժամանակ հայտարարեց, որ Հովիկ Աբրահամյանի հեռացումով «Բարգավաճ Հայաստանի» ճակատագրում որևէ փոփոխություն չի լինի, քանի որ կուսակցության հիմնադիրն ու ռեսուրսներ ներդրողը եղել է Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանի հնարավոր վերադարձի մասին էլ անորոծ են պատկերացումները.«Ինքը որոշում է կայացրել հեռանալ քաղաքականությունից: Հետագայում ինքը կորոշի: Ոնց կորոշի, իր քայլերն էլ կանի: Այո, երբ որ մենք գնում ենք մարզեր, այո, այդպիսի հարցադրումներ շատ կան: Մարզերի մեծ մասում չգիտեն, որ Գագիկ Ծառուկյանը դուրս է եկել քաղաքականությունից: Երբ որ ասում եմ ժամանակավորապես, ուզում եմ ասեմ, որ մենք ապրում ենք ժամանակի և տարածության մեջ: Իր որոշումների մասին ինքն է հայտարարելու»: Պատասխանելով հաջորդ հարցին, թե ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանն է ստեղծել, թե՞ Ռոբերտ Քոչարյանը, Մելքումյանը հերքեց ԲՀԿ-ի և Քոչարյանի կապը: Մի բան անհերքելի է, որ Հայաստանում քաղաքական իրավիճակ է փոխվում, և նոր իրավիճակում Գագիկ Ծառուկյանը կարող է պահանջված լինել ոչ միայն «Բարգավաճ Հայաստանի» համար: Անի Սահակյան

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am