Նավթային հարված. մանաթի փլուզումը Ալիևի կլանի շեմին

Հոկտեմբերի 2-ին տեղի կունենա Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցն Ադրբեջան։ Հռոմի պապը Բաքու կժամանի Թբիլիսիից, որտեղ կմեկնի սեպտեմբերի 30-ին։ Նշենք, որ Հռոմի պապը Վրաստանում կմնա 2 օր, Ադրբեջանում՝ 1 օրից էլ պակաս։ Ծրագրի համաձայն՝ Հռոմի պապը Բաքվի Սուրբ Մարիամի Անարատ հղության տաճարում պատարագ կմատուցի։ Այնուհետ տեղի կունենա Հռոմի պապի հանդիպումը Ադրբեջանի նախագահի, մուսուլման, ուղղափառ և հրեական համայնքների ներկայացուցիչների հետ։ Ավելի վաղ Հռոմի պապը հայտարարել էր, որ ընդունել է այդ երկրներ հրավերը վաղնջական քրիստոնեական արմատների պատճառով, որ առկա են այդ հողերում, ինչպես նաև խաղաղության ուղիների խթանման նպատակով։ Հռոմի պապի այցից առաջ Բաքվում էր Հռոմի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեկետեն: «Կաթոլիկ եկեղեցին այնպիսի խնդիր չունի, ինչպիսին Ղարաբաղյան հարցի լուծումն է, դա քաղաքական գործիչների խնդիրն է: Հռոմի պապը բազմիցս հայտարարել է, որ պատերազմը միշտ դժբախտություն ու բռնություն է բերում: Կարծում եմ, որ կողմերը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ, անհրաժեշտ է ելք գտնել իրավիճակից: Անհրաժեշտ է այդ հարցին խաղաղ լուծում գտնել»,- ասել է Ֆեկետեն: Մինչ Թբիլիսի, այնուհետև Բաքու կայցելի Հռոմի պապը, Ադրբեջանում ներքաղաքական բարդ իրավիճակին գումարվում են նաև տնտեսական խնդիրները: Ինչպես հայտնի է, ընդդիմությունն օրերս բազմահազարանոց հանրահավաք անցկացրեց` ընդդեմ սեպտեմբերի 26-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի: Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևը հայտարարել է, որ հաջորդ տարվա պետբյուջեն անհրաժեշտ է ձևավորել 1 բարել նավթի դիմաց 40 դոլար սակագնով։ Ն.Ալիևի խոսքով՝ ներկայիս պայմաններում այդ թիվը ամենաօպտիմալն է և առավել իրատեսականը։ «Նավթ արտահանող մի շարք երկրներ, այդ թվում՝ մեր հարևանները, պետբյուջեում նավթի բազային գինը սահմանել են 1 բարելի դիմաց 40 դոլար մակարդակում», ասել է Ալիևը։ Իրականում, Ադրբեջանը մանաթի փլուզումը կանխելու համար ծայրահեղ քայլի է դիմում: Ըստ armtimes.com-ի` Մանաթի նոր փլուզումը կանխելու նպատակով Ադրբեջանի Կենտրոնական բանկը ծայրահեղ քայլի է դիմել: Կենտրոնական բանկի կառավարման խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել միանգամից 5.5 կետով՝ այն հասցնելով 15 տոկոսի: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի շեշտակի բարձրացման որոշումը բացատրվում է ինֆլյացիայի դեմն առնելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, հաշվի են առնվել արտարժույթի շուկայում տիրող վիճակն ու երկրի վճարային հաշվեկշիռը: Վերջին անգամ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել էր այս տարվա օգոստոսի 8-ին, երբ մանաթի հերթական փլուզման նշաններ էին ի հայտ եկել, սակայն այն ժամանակ Կենտրոնական բանկն ավելի «մեղմ» էր գտնվել և վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել էր միանգամից 2.5 կետով՝ 7-ից հասցնելով 9.5 տոկոսի: Ենթադրվում է, որ Կենտրոնական բանկը նման ծայրահեղ քայլով փորձում է գոնե մինչև սեպտեմբերի 26-ին նախատեսված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կանխել ազգային արժույթի անխուսափելի թվացող փլուզումը: Անցյալ տարվա փետրվարին և դեկտեմբերին մանաթի երկու փլուզումների արդյունքում ադրբեջանական ազգային արժույթը մոտ 100 տոկոսով արժեզրկվել էր, ինչն այս տարվա հունվարին հանգեցրեց 1994-ից ի վեր առաջին անգամ արձանագրված բողոքի տարերային ցույցերի: Բողոքի ալիքը մարելու համար բանկերին ու փոխանակման կետերին հրահանգվել էր արհեստականորեն նվազեցնել արտարժույթի փոխարժեքը, իսկ գլխավոր դատախազությունը քրեական գործեր էր հարուցում այն խանութների սեփականատերերի նկատմամբ, ովքեր մանաթի արժեզրկման պատճառով բարձրացրել էին վաճառվող ապրանքների գները: Որոշակի կայունացումից հետո այս տարվա ամռանից Ադրբեջանին արտարժույթի սով է պատուհասել: Առաջին անգամ երկրից դուրս եկող արտարժույթի ծավալները գերազանցել են ներհոսքը: Այս տարվա առաջին կիսամյակում Ադրբեջանի վճարային հաշվեկշռի պակասորդը կազմել է 801 միլիոն 900 հազար դոլար: Այնինչ, անցյալ տարվա առաջին կիսամյակում հաշվեկշիռը դրական էր՝ 61.1 միլիոն դոլարի շահույթով: Բացասական նման հաշվեկշիռը լուրջ նախադրյալներ է ստեղծել մանաթի երրորդ փլուզման համար, որը ադրբեջանցի փորձագետների գնահատմամբ, ավելի ուժեղ է լինելու, քան նախորդ երկուսը: Դա, անշուշտ, հանգեցնելու է բողոքի նոր տարերային ցույցերի: Սակայն, նկատի առնելով առաջիկա հանրաքվեն, որը պետք է ապահովի հորից որդուն իշխանության փոխանցումը՝ Ալիևների կլանն ամեն ճիգ գործադրում է ազգային արժույթի արտաքուստ կայունություն ապահովելու համար: Ալիևը, հաշվի առնելով դառը փորձը, հասկացել է, որ նույնիսկ մարդու տարրական իրավունքների ոտնահարումն այնքան չի կարող զայրացնել շարքային ադրբեջանցիներին, որքան մանաթի արժեզրկումն ու ապրանքների ու ծառայությունների թանկացումը: Այդ նպատակով Նավթային հիմնադրամից օրական առնվազն 50 միլիոն դոլարի ինտերվենցիա է իրականացվում, սակայն դա բավարար չէ մոտ 10-12 անգամ գերազանցող պահանջարկը բավարարելու համար: Հավանաբար, հասկանալով, որ այդ կերպ ևս անխուսափելի է դառնում մանաթի փլուզումը՝ իշխանությունները որոշել են շեշտակի բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը խեղդամահ է անելու ձեռներեցությունն ու անդունդի եզրին գտնվող տնտեսությունը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am