Ո՞վ անկեղծ կասի` ինչո՞ւ է փլուզման հասել Հայաստանի տնտեսությունը

Երեկ ոչ թե ընդդիմադիր որևէ գործիչ, այլ նորանշանակ վարչապետի մակարդակով արձանագրվեց հետևյալը` Հայաստանի տնտեսության վիճակը չափազանց ծանր է: Հետաքրքիր է, օգոստոսի 10-ին, Մոսկվայում Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում Վլադիմիր Պուտինը բառացիորեն հայտարարեց հետևյալը. «Ինձ շատ հաճելի է արձանագրել և ուզում եմ Ձեզ շնորհավորել այդ առիթով, ես նայել եմ անցյալ տարվա տվյալները` ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ՀՆԱ-ն ձեզ մոտ աճել է 10 տոկոսով, ինչպես երևում է փաստաթղթերից: Դա, իհարկե, շատ դրական ցուցանիշ է: Հույս ունեմ, որ այս դրական դինամիկան կշարունակվի»: Իհարկե, Սերժ Սարգսյանը որևէ կերպ չարձագանքեց ասվածին: Բայց նա էլ իր հերթին տնտեսական վիճակը երբևէ «չափազանց ծանր» չի գնահատել: Հիմա, Մոսկվայից Հայաստան է գործուղվել Գազպրոմի աշխատակից Կարեն Կարապետյանը, նա էլ արձանագրում է այն ծայրահեղ վիճակը, որում հայտնվել է Հայաստանը: Ինչու՞, ո՞ւմ մեղքով ու պատճառով, որտե՞ղ են խնդիրները, ուսումնասիրվե՞լ, վերլուծվե՞լ, եզրակացություններ արվե՞լ են առհասարակ... Թե՞ մի օր արթնացանք ու պարզվեց, որ ոչ թե` ոչ բարվոք, այլ արդեն «չափազանց ծանր» է Հայաստանի տնտեսության վիճակը: Իսկ մինչև «չափազանց ծանր» վիճակին հասցնելը` ի՞նչ էին մտածում տարիներ շարունակ: Հնարավոր չի չէ՞, որ մեկ օրում, կամ մեկ շաբաթում, կամ մեկ ամսում ու մեկ տարում հայտնված լինեինք «չափազանց ծանր» վիճակում: Հիմա նոր վարչապետը «սփոփում» է, որ արագ փոփոխությունների սպասելիքներ չպետք է ունենալ և որ ինքը նույնպես կախարդական փայտիկ չունի: Ի դեպ, Հովիկ Աբրահամյանը և Տիգրան Սարգսյանը, նույնպես ասում էին` «կախարդական փայտիկ չունեն»։ «Նախկին կառավարության ծրագիրն օգտագործելո՞ւ ենք, թե՞՝ ոչ, այո՛։ Ո՞ր ուղղությամբ ենք տնտեսությունը զարգացնելու, այն ուղղությամբ, որ մենք ստեղծենք մաքսիմալ բարենպաստ պայմաններ հավելյալ արժեք ստեղծողին։ Դա շատ կարող է թվալ ընդհանուր բանաձև է, բայց այս պահին այսքանը, որովհետև, բոլոր ռեյտինգներով, երջանիկ, լավ ապրող երկրները նրանք են, որտեղ գործարար մարդը, ստեղծագործ մարդը, հավելյալ արժեք ստեղծող մարդը իրեն երջանիկ է զգում։ Ռեսուրս ունեցող՝ նավթ, գազ ունեցող երկրները դրա մեջ չեն։ Հիմա, թե քայլերը որո՞նք կլինեն, մենք կներկայացնենք ձեզ», ասում է Կարապետյանը։ Լավ է, որ Կ.Կարապետյանը, որպես զարգացում ապրող երկրներ չի համարում` նավթ ու գազի հիմնված երկրներին, օրինակ` Ռուսաստանին և Ադրբեջանին, կարելի է եզրակացնել, որ նա գիտակցում է, որ Հայաստանի զարգացումը այլ տեղից պետք է սկսել: Բայց ինչպե՞ս: Օրինակ` «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը հարց է ուղղել, թե վարչապետը ինչպե՞ս է պատկերացնում մենաշնորհի և ստվերի դեմ պայքարը: «Հայտարարում եմ, որ պատրաստ եմ և նման բանաձևով եմ ուզում աշխատել Ազգային ժողովի հետ՝ լինել մինչև վերջ պարզ, բաց և անկեղծ. Հայաստանի Հանրապետության տնտեսությունը բանաձև ունի՞ առանց ստվերի դեմ պայքարելու, վերարտադրվելու, ո՛չ։ Փորձելո՞ւ ենք մենք դա անենք, թե՞՝ ոչ, այո, կհաջողվի՞ մեզ, կտեսնենք։ Տրամադրված ենք շատ վճռական, որովհետև ուրիշ ձև գոյություն չունի, մենք հարկեր փոխելով, բանաձևեր տալով և այդ խնդրի առաջ ենք կանգնած և, գուցե, մոտ ժամանակներս դուրս գանք Ազգային ժողով, մենք տնտեսությունը չենք կարող վերարտադրել։ Մոնոպոլիաները. մոնոպոլիաները միշտ չեն վատը, մոնոպոլիան ինչպե՞ս է առաջանում, բնույթից է կախված, ինքը բնականոն է, թե՞՝ ոչ։ Շուկան փոքր է և էֆեկտիվ աշխատանքի դեպքում, շուկայի աշխատողներից մեկը կարող է մոնոպոլ դիրք շահել, բայց, եթե ինքը դա բնականոն, մրցունակ դաշտում է անում, այլ ոչ թե ադմինիստրատիվ ռեսուրսի հաշվին, դա այլ բան է», ասել է վարչապետը։ Սա իսկապես ցնցող հայտարարություն է` «մոնոպոլիաները միշտ չեն վատը»... Նույն կերպ կարելի է ասել` կոռուպցիայի ու «ատկատների» համար, որ ոչ բոլոր դեպքերում են վատը, եթե հատկապես դրանցից օգտվում են իշխող վերնախավում իրենց մտերիմները: Ոչ ոք, թերևս, մեր երկրում չի ցանկանում կուլակաթափ անել օլիգարխներին, կամ հաջողակ բիզնեսմեններին: Սակայն մոնոպոլիաները վատն են այնքանով, երբ թույլ չեն տալիս «շնչել» այլ ձեռներեցների, խնդիրը դրանում է: Թույլ տվեք տարբեր ապրանքների ներկրմամբ զբաղվեն ոչ թե մեկ-երկու, կամ տաս մարդու, այլ` հարյուր կամ հազար մարդկանց: Մի՞թե դրանից չի սկսվում տնտեսական ազատականացումն ու զարգացումը: Ու այդ դեպքում` «ուրիշի բիզնեսը որևիցե կերպ խլել» հարկավոր չի, ինչպես երեկ է արձանագրել նորանշանակ վարչապետը: Թամար Բագրատունի

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am