Մեծ լարման շեմին

Թուրքիայի արդարադատության նախարարությունը պաշտոնապես դիմել է Վաշինգտոնին՝ Միացյալ Նահանգներում բնակվող Ֆեթուլահ Գյուլենին կալանավորելու հարցով: Անկարան պնդում է, թե Էրդողանի երբեմնի դաշնակից, իսկ այժմ մոլի քննադատ հոգևորականն է կազմակերպել հուլիսի 15-ի հեղափոխության փորձը, և մի քանի անգամ արդեն պահանջել է արտահանձնել նրան: Այս ամիս ավելի վաղ Մեծ քսանյակի գագաթնաժողովում հարցը քննարկվել էին երկու երկրների նախագահները: ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը, մինչդեռ, է՛լ ավելի վաղ Անկարա կատարած այցի ժամանակ մանրազնին բացատրել էր, որ այս հարցում Օբաման ոչինչ չի կարող անել: «Մեր արդարադատության համակարգը տարբերվում է թուրքականից, ֆրանսիականից, գերմանականից: Տարբեր է, բայց մերն է: Ավելի քան 225 տարի մենք դրանով ենք առաջնորդվում: Դու չես կարող գնալ ամերիկյան դատարան ու ասել՝ այս մարդը վատն է, և վերջ: Դու պետք է հիմնավորես, որ նա այս կամ այն հանցագործությունն է արել՝ ներկայացնելով ապացույցներ», - ասել էր Բայդենը: ԱՄՆ-ի փոխնախագահի այս բացատրությունները Թուրքիայի նախագահին, կարծես թե, չէին համոզել: Համենայնդեպս Էրդողանը նույն ասուլիսում հայտարարել էր, թե Գյուլենը պետք է առնվազն ճաղերի հետևում լինի․ - «Հանցագործների արտահանձնման մասին Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված փաստաթղթի համաձայն, Գյուլենի նմանները հիմա պետք է լինեին կալանավայրում, մինչդեռ նա շարունակում է ազատորեն ղեկավարել իր ահաբեկչական կազմակերպությունը»: Վաշինգտոնն առայժմ չի մեկնաբանել Գյուլենին կալանավորելու մասին Անկարայի դիմումը: Փորձագետները, սակայն, փաստում են, որ ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակիցների հարաբերություններում ակնհայտ լարվածություն կա: Թուրքիայի վարչապետն ու Ներքին գործերի նախարարը հրապարակավ քննադատել են ամերիկյան դեսպանության հայտարարությունը Թուրքիայի արևելյան քրդաբնակ շրջանների ղեկավարներին պաշտոնանկ անելու վերաբերյալ: «Նահանգները չէ, որ մեզ պետք է ժողովրդավարության դասեր տա», ասել է վարչապետ Բինալի Յըլդրըմը՝ ընդգծելով․«Աշխատանքից ազատվածները կապեր են ունեցել Քրդական աշխատավորական կուսակցության հետ: Նրանք տեղական բյուջեն վատնել են ահաբեկչական խմբավորմանը աջակցելու համար, ներգրավվել են ապօրինի գործարքներում, ինչը բացահայտվել է հետաքննությամբ: Այս պայմաններում անընդունելի է, երբ ինչ-որ մեկը փորձում է դրսից մեզ ժողովրդավարության դասեր տալ կամ միջամտել մեր ներքին քաղաքականությանը»: Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանությունը քննադատել էր քրդաբնակ 28 շրջանների ղեկավարների մեկ օրում աշխատանքից ազատելու և նրանց փոխարեն իր մարդկանց նշանակելու Էրդողանի որոշումը, ինչը բողոքի լուրջ ալիք էր բարձրացրել՝ դառնալով ոստիկանության հետ բախումների պատճառ: «Հույս ունենք, որ պաշտոնանկ արված քաղաքապետերի փոխարեն ցանկացած նշանակում կլինի ժամանակավոր, և շուտով տեղում բնակվող քաղաքացիներին թույլ կտրվի ինքնուրույն ընտրել իրենց ղեկավարներին», - հայտարարել էր Միացյալ Նահանգների դեսպանությունը: Պարզ է, որ իրականում գյուլենականների կամ Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների դեմ պայքարի պատրվակով Էրդողանն իրականում ամրապնդում է սեփական դիրքերը: Պաշտոնանկ արված քաղաքապետերի մեծ մասը ընդդիմադիր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից էր, որն այսօր մեծությամբ երրորդն է Թուրքիայի խորհրդարանում: ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններն, այսպիսով, լուրջ քննություն են անցնում Գյուլենին կալանավորելու պահանջից հետո: Վաշինգտոնը գիտակցում է, որ Գյուլենին Էրդողանին հանձնելը, կնշանակի նրան ուղարկել մահվան: Գյուլենին Թուրքիային չհանձնելը` կնշանակի մեծ լարում ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում: Առանց այդ էլ Թուրքիան Եվրոպայի հետ հարաբերությունները ավելի ու ավելի սրելու է գնում, այժմ էլ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները փչացնելու համար Գյուլենի արտահանձնումն է դարձել իսկական գլխացավանք: Թամար Բագրատունի

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am