Ինչո՞ւ է Պուտինը գալու Հայաստան

Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 16-ին աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն, որտեղ կայանալու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս Բիշքեկում  կմասնակցի Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստին` հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը: «ԱՊՀ կազմավորման 25-ամյակի համատեքստում` պետությունների ղեկավարները կամփոփեն միջպետական միության գործունեության արդյունքները, կարծիքներ կփոխանակեն Համագործակցության հետագա զարգացման առանցքային ուղղությունների շուրջ»: Գագաթնաժողովին իրենց մասնակցությունն են հաստատել նաև` Նուրսուլթան Նազարբաևը (Ղազախստան), Էմոմալի Ռահմոնը (Տաջիկստան), Իլհամ Ալիևը (Ադրբեջան) և Ալեքսանդր Լուկաշենկոն (Բելառուս): Դեռ հայտնի չէ, թե արդյոք, Պուտինը կկազմակերպի Սարգսյան-Ալիև առանձին հանդիպում, ավելի ճիշտ` եռակողմ: Եթե նույնիսկ դա հաջողվի անել, ապա պարզ է, որ դա կլինի սիմվոլիկ մի քայլ: Բայց հայտնի է դարձել, որ ամենայն հավանականությամբ հոկտեմբերին Պուտինը կայցելի Հայաստան` ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, այս մասին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքով, հոկտեմբերին ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ կհայտարարվի կազմակերպության գլխավոր քարտուղարի իրավասությունների անցումը Հայաստանին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այդ պաշտոնը այբբենական կարգով հերթով զբաղեցնելու են ՀԱՊԿ բոլոր անդամ-երկրները, և Հայաստանն այդ ցուցակում առաջինն է:  «Ինչ վերաբերում է Պուտինի այցին, ապա, քանի որ ՀԱՊԿ գագաթնաժողովը նախատեսված է Հայաստանում, հետևաբար մենք ակնկալում են Հայաստանում տեսնել ՀԱՊԿ բոլոր անդամ-երկրների ղեկավարներին», - ասաց Քոչարյանը: Ավելի վաղ ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել էր, որ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ-ի նիստի ժամանակ: Նրա խոսքով, հավակնորդը Հայաստանի ներկայացուցիչ է: Ինչպես հայտնի է, վերջերս համառ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար կնշանակվի ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այն, որ հոկտեմբերին Հայաստանում նախատեսված ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում ՀԱՊԿ պաշտոնական Երևանը բոլոր երկրների ղեկավարներին սպասում է Երևանում, թերևս, սա հիմք է, կարծելու, որ Պուտինն, այնուամենայնիվ, կգա Հայաստան, այսպես ասած` հանդիսավոր կերպով ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակման նպատակով: Բայց Պուտինի քայլը նաև հստակ քաղաքական նպատակներ կունենա: Բանն այն է, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունների մեծ ալիք է բարձրացել, ու թերևս, Պուտինի այցը, ինչ-որ առումով, այդ տրամադրությունները ցրելու նպատակ էլ կունենա: Հայաստանում կառավարության փոփոխության արդյունքում` «Գազպրոմ»-ական Կարեն Կարապետյանի նշանակումը վարչապետի պաշտոնում, կարծես, Մոսկվայի համար լրացուցիչ «խթան» է հայ-ռուսական, նկատելիորեն, վտանգված հարաբերությունները վստահության նոր հիմքերի վրա դնելու նպատակով: Գուցե Մոսկվան հասկացել է, որ քիչ անց, կարող է կորցնել Հայաստանի հասարակության վստահությունն առհասարակ, անկախ այն բանից, թե Հայաստան Ռուսաստանից ում են գործուղում վարչապետ, ում վրա էլ որոշակի առաքելություն կարող է դրված լինել` բարձրացնել Ռուսաստանի նկատմամբ վստահությունը տարբեր քայլերով, օրինակ` գազի գների նվազումից սկսած... Թամար Բագրատունի

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am