Երևանի կոշտ պահանջն ու արձանագրված փակուղին

Հասունացել է այն պահը, որ պետք է լրջորեն նայել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով նախկինում կատարված բոլոր համաձայնություններին, լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի փոխարտգործնախարարի պաշտոնակատար Շավարշ Քոչարյանը: «Ապրիլյան՝ Ադրբեջանի կողմից նախաձեռնված ագրեսիայից հետո արդեն լրջորեն պետք է մտածել այդ բոլորի մասին: Ժամանակին եղել էր շատ լուրջ, կարելի է ասել, զիջում՝ ընդունելով որպես հիմք բանակցությունների համար Մադրիդյան սկզբունքները, [Ղարաբաղի] հետաձգված հանրաքվեն, որովհետև այն ժամանակ շատ հստակ հիմնավորում էին միջնորդները, որ հետաձգված հանրաքվեի իմաստը կայանում է նրանում, որ Բաքվի իշխանությունը կարողանա իր ժողովրդին նախապատրաստի այն մտքին, որ Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում: Բայց նրանք այդ ժամանակն օգտագործեցին ճիշտ հակառակ ուղղությամբ: Այդ տեսակետից արդեն հասունացել է այն պահը, որ պետք է լրջորեն նայել բոլոր նախկինում կատարված համաձայնություններին», - ասել է Քոչարյանը: Անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանն այն մասին, թե Ղարաբաղի խնդրի կարգավորումը ենթադրում է որոշ շրջանների վերադարձ Ադրբեջանին՝ Ղարաբաղի կարգավիճակի դիմաց, Քոչարյանն ընդգծեց, որ նա, ըստ էության, որևէ նոր բան չի ասել. «Նա ընդամենը վերաշարադրել է այն, ինչ որ կա Մադրիդյան սկզբունքներում»: Քոչարյանը նաև ընդգծել է, որ այն հանգամանքը, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կյանքի չեն կոչվել հենց պատճառ է հանդիսանում, որ «բուն բանակցային գործընթացում չի կարող լինել առաջընթաց». «Ամեն ինչ կախված է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումից: Հիմա քննարկման առարկա է այն հանգամանքը, որպեսզի ամրապնդվի կրակի դադարեցման ռեժիմը, վերջ դրվի այն դիվերսիաներին, որն իրականացնում է Ադրբեջանը, ուժեղացվի այդ մոնիտորինգային խմբի կարողությունները և այլ, որովհետև շատ ակնհայտ է՝ առանց դրա խոսել բանակցային գործընթացի մասին անհնար է»: Այսպիսով, պաշտոնական Երևանն արձանագրել է, որ ԼՂ-ի կարգավիճակի հարցում հայկական կողմը զիջումների չի գնալու, այն է` Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և Ալիևը պետք է իր հասարակությանն ընտելացնի այս մտքի հետ: Բացի այդ, պաշտոնական Երևանն արձանագրել է փաստը, թե ինչ փակուղում է գտնվում այսօր ղարաբաղյան բանակցային գործընթացը` կրկին Ալիևի պատճառով: Պաշտոնական Բաքուն ուղղակի չի կատարում Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունները, որոնք ինչպես հայտնի է, վերաբերում են սահմանային միջադեպերի ուսումնասիրությանն ու ԵԱՀԿ Մոնիտորինգի կազմի ընդլայնմանը: Ապրիլյան պատերազմից հետո, պաշտոնական Երևանը էականորեն կոշտացրել է դիրքորոշումը: Այդ դիրքերից նահանջել, իսկապես, վտանգավոր է: Պաշտոնական Բաքուն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո պետք է գիտակցի մեկ բան, որ` Արցախը կորցրել է ընդմիշտ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am