Իլհամ, «հեռացի՛ր». աննախադեպ հանրահավաք Բաքվում

Անցյալ կիրակի օրը Ադրբեջանի ընդդիմությունն առաջին անգամ բազմահազարանոց հանրահավաքն անցկացրեց Իլհամ Ալիևի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների դեմ: «Ոչ միապետությանը, վերջ թալանին կարգախոսով» հանրահավաքը կազմակերպել է Դեմոկրատական ուժերի դաշինքը՝ կոչ անելով ընտրողներին բոյկոտել սեպտեմբերի 26-ին նշանակված սահմանադրական հանրաքվեն: Ցույցի կազմակերպիչներից մեկը՝ Ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին փաստեց՝ ընդդիմադիր մի խումբ կուսակցություններ ու հասարակական կազմակերպություններ մի կողմ են դրել տարաձայնություններն ու միավորվել հանուն ժողովրդավար ու ազատ Ադրբեջանի: «Մենք ոչ ենք ասում կոռուպցիային, ժողովրդի թալանին, անարդար դատարաններին, ապաշնորհ կառավարմանն ու միապետությանը: Ալիևի ընտանիքն արդեն երրորդ անգամ է փոխում Սահմանադրությունը՝ իր դիրքերն ամրապնդելու համար: Առաջին հանրաքվեով երաշխավորվեց իշխանության անցումը հորից որդուն, երկրորդով հաստատվեց նրա անսահմանափակ իշխանավարման իրավունքը», - հայտարարեց Քերիմլին: Սահմանադրության այս փոփոխություններով էլ առաջարկվում է երկարաձգել նախագահի պաշտոնավարման ժամկետը՝ 5 տարուց հասցնելով 7-ի, բացի այդ, հնարավորություն է տրվում երկրի ղեկավարին միանձնյա լուծարել խորհրդարանը: Ամենաուշագրավը, սակայն, ըստ ընդդիմադիրների, առաջարկն է նախագահի տարիքային շեմի վերաբերյալ.եթե մինչ օրս երկրի ղեկավար դառնալու համար թեկնածուն պետք է լիներ առնվազն 35 տարեկան, ապա այժմ առաջարկվում է այդ սահմանափակումը հանել, պատգամավոր դառնալու շեմն էլ 25 տարեկանից իջեցնել 18-ի: «Այս ամենն արվում է Ալիևների որդու՝ կրստեր Հեյդարի համար», - պնդում են ընդդիմախոսները: «Կոչ ենք անում բոյկոտել սահմանադրական հանրաքվեն, քանի որ այն ծառայում է միայն մեկ մարդու՝ Իլհամ Ալիևի շահերին», - հայտարարում էր Ժողովրդական ճակատի առաջնորդը, մինչ ցուցարարները, դիմելով Ալիևին, վանկարկում էին՝ «հեռացի՛ր»: Հանրահավաքի ավարտին ընդդիմադիրները համատեղ բանաձև ընդունեցին՝պահանջելով իշխանություններից չեղարկել հակաժողովրդավարական հանրաքվեն, ազատ արձակել քաղբանտարկյալներին, երաշխավորել դատարանների ու խորհրդարանի անկախությունն ու բարձրացնել աշխատավարձերը՝ մանաթի արժեզրկմանը համապատասխան: «Մի կողմից մենք ունենք ժողովուրդ, որ տառապում է աղքատության մեջ, որ կարիքից դրդված՝ բժշկի անգամ չի դիմում, նորմալ կրթություն չի ստանում, չի կարողանում վարկերի տոկոսները մարել, մյուս կողմից՝ իշխանավորներ, որ ունեն փառահեղ վիլլաներ, այգիներ են կառուցում եվրոպաներում: Մենք դեմ ենք այս անհավասարությանը և ոչ ենք ասում թալանին», - հայտարարում էր Ալի Քերիմլին: Սեպտեմբերի 26-ին նախատեսված հանրաքվեին ընդառաջ սա Ադրբեջանի իշխանությունների արտոնած առաջին հանրահավաքն էր՝ միջազգային հանրության տևական քննադատություններից հետո: Բացի այդ, կիրակի օրը Ստրասբուրգում ստեղծվել է ադրբեջանցի քաղաքական վտարանդիների նոր կազմակերպություն AND-ի («Ադրբեջանը կարիք ունի ժողովրդավարության») հիմնադիր նիստը: Նիստին մասնակցել են քաղաքական ակտիվիստներ, լրագրողներ, նախկին պաշտոնյաներ ու իրավապաշտպաններ, որոնք տարբեր ժամանակներում իշխանական հալածանքների պատճառով հարկադրված են եղել լքել երկիրը: Նիստին մասնակցել է նաև Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) ղեկավար Ջամիլ Հասանլին: Թեև AND-ի հիմնադիրները դեռ հայտարարություն չեն տարածել իրենց կազմակերպության կառուցվածքի ու կազմի, ծրագրի ու առաջադրանքների մասին, այնուամենայնիվ՝ արդեն իսկ կարելի է համարել, որ դա թերևս ամենանշանակալից քայլն էր Ադրբեջանից դուրս պաշտոնական Բաքվի դեմ քաղաքական ընդդիմություն ձևավորելու ուղղությամբ: Կազմակերպության գործողություններն էականորեն կազդեն Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին միջազգային կառույցներում (ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրախորհուրդ, Եվրախորհրդարան և այլն) ձևավորվող կարծիքի վրա: AND-ը հաջող գործունեություն կազմակերպելու դեպքում լուրջ գլխացավանք կդառնա Բաքվի իշխանությունների համար: Ամենայն հավանականությամբ, կազմակերպությունն ակտիվորեն կընդլայնվի և իր մասնաճյուղը կբացի նաև ԱՄՆ-ում: Այսպիսով, սեպտեմբերի 26-ին Ադրբեջանի մայր օրենքի փոփոխությունների հանրաքվեից 2 շաբաթ առաջ ադրբեջանական ընդդիմությանը հաջողվել է բազմահազարանոց հանրահավաք անցկացնել, մի բան, որ երկար տարիներ չէր հաջողվում: Նկատենք, որ ինչպես Թուրքիայում, այնպես էլ Ադրբեջանում ընդդիմադիրներին մոդայիկ է դարձել «գյուլենական» կոչելը, իսկ սա նշանակում է, որ ամեն պահի, մանավանդ սահմանադրական հանրաքվեից հետո, ընդդիմադիրները կարող են հայտնվել ճաղերի հետևում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 168 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am