Մոնրոյի մարդասպանի սենսացիոն խոստովանությունը

ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին գործակալ, 78 ամյա թոշակառու Նորման Խոջեսը սենսացիոն հայտարարություն է արել հոսպիտալում: Նա պնդում է, որ 1959-1972 թթ․ ընկած ժամանակահատվածում կատարել է 37 սպանություն՝ ԱՄՆ ղեկավարության պատվերով: Սպանվածների շարքում մահամերձ ծերունին հիշատակել է նաև Մերլին Մոնրոյի անունը: Խոջեսը հատուկ ծառայություններում աշխատել է 41 տարի: Նա խոստովանել է, որ որպես քիլլեր՝ մի քանի անգամ էլ այլ երկրների հատուկ ծառայությունների պատվերներ է կատարել: Ըստ Խոջեսի՝ նա սպանել է դերասանների, գիտաշխատողների, որոնց գաղափարները վտանգ էին ներկայացնում ԱՄՆ անվտանգության համար: «Մենք տեղեկություն ունեինք, որ Մոնրոն անկողին է կիսում ոչ միայն Քենեդու, այլ նաև Ֆիդել Կաստրոյի հետ: Իմ հրամանատարը՝ Ջիմ Հեյվորդը կանչեց ինձ իր մոտ և ասաց, որ Մոնրոյին հեռացնել է պետք, բայց դա պետք էր անել այնպես, որ նման լիներ ոչ թե սպանության, այլ ինքնասպանության կամ գերդոզավորման»,- պատմել է Նորման Խոջեսը: «Մինչ այդ պահը ես երբեք կանանց չէի սպանել, բայց ես պարտավոր էի ենթարկվել հրամանին: Ես դա արել եմ հանուն Ամերիկայի: Մոնրոն կոմունիստներին կարող էր ստրատեգիական կարևոր ինֆորմացիա հաղորդել, և մենք դա թույլ տալ չէինք կարող»: Այս ամենը պատմելուց հետո, սակայն, Խոջեսը ավելացրեց, որ չի զղջում իր արածի համար: Իսկ թե ինչպես է նա կատարել սպանությունը, ծերունին պատմեց հետևյալը. «1962թ. մարտի 5-ի գիշերը ես ներխուժեցի Մոնրոյի բնակարան ու նրան քլորոհիդրատի մեծ չափաբաժին ներարկեցի, ինչից հետո դերասանուհին մահացավ»: Հավելենք, որ Խոջեսը Մոնրոյի մահից հետո գտնվում էր հատուկ ծառայությունների անմիջական պահպանության ներքո: Նա 41 տարի եղել է ԱՄՆ հատուկ ծառայությունների բարձրագույն սպայական կազմում: Աղբյուրը՝ Blognews.am

դիտվել է 42 անգամ
Լրահոս
ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք» Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի 34 տարի առաջ ժամերի ընթացքում ազատագրվեց հայոց հինավուրց անառիկ բերդաքաղաքը՝ Շուշին Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am