Եվրասիական տնտեսական հանձնաժողովը կքննարկի ԵՏՄ անդամ երկրների համար միասնական բորսային տարածք ստեղծելու նախագիծը։
Նախագիծը նախատեսում է տեխնոլոգիական հանգույցի շուրջ հաշվարկա-դեպոզիտային խումբ ստեղծել, որի դերում կարող է հանդես գալ ռուսական Ազգային հաշվարկային դեպոզիտարիան, հայտնում է «Կոմերսանտ»-ը։
Նախագիծը հիմնված է հետազոտության վրա, որի հեղինակներն առաջարկում են միասնական հաշվարկա-դեպոզիտային խումբ ստեղծել, որն իրենից կներկայացնի միմյանց հետ կապված կենտրոնական դեպոզիտարիաների ցանց։
«Փաստաթուղթն իրոք պլանավորվում է օգտագործել աշխատանքում։ 2016թ. ԵՏՀ-ն «ճանապարհային քարտեզ» կնախապատրաստի միասնական բորսային տարածքի ձեւավորման համար եւ կսկսի դրա իրականացումը»,- ասել են ԵՏՀ-ից։
Սակայն դեռեւս որոշված չէ, թե ինչպես է իրագործվելու ազգային դեպոզիտարիաների միջեւ կապը։ Քննարկվում է 2 տարբերակ՝ կամ թղթակցային հաշիվների կամ նոր՝ կենտրոնական համակարգ ստեղծելու միջոցով, որի դերում կարող է հանդես գալ վերազգային դեպոզիտարիան։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը