Հավերժ բարեփոխիչը

Սեպտեմբերի 15-ին ոստիկանության պետ Վովա Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային՝ ՊՊԾ գնդի հրամանատարության եւ անձնակազմի հետ: Նա անդրադարձել է հուլիսի դրամատիկ իրադարձություններին, այդ օրերին ՊՊԾ գնդի ծառայողների գործողություններին եւ ընդգծել պարտքի կատարման գիտակցման կարեւորությունը.
«Մեր մասնագիտությունը դժվար մասնագիտություն է, երբեք չի եղել, փափուկ, հանգիստ, երանությունների մասնագիտություն։ Մենք պետք է ուժեղ լինենք, այս մասնագիտությունն ուժեղ մարդիկ է պահանջում, մենք ծառայել ենք հայրենիքին, մենք սպանվել ենք, ընկել ենք, նորից ոտքի ենք բարձրացել ու շարունակել առաջ գնալ»,-ասել է Գասպարյանը։
Նա անդրադարձել է պարեկապահակետային ծառայության ստորաբաժանումներում կարգապահության հետագա ամրապնդման, աշխատանքային մեթոդների կատարելագործման, նաեւ կադրային փոփոխությունների միջոցով առկա խնդիրների հրատապ լուծման անհրաժեշտությանը եւ վերահաստատել նոր ոստիկանության կազմավորման իր սկզբունքային մոտեցումները: «Ես համակարգի մարդ եմ ու սիրում եմ էս համակարգը։ Գիտեմ որ կարելի է ու պետք է սարքել նոր ոստիկանություն, բոլոր թերություններով հանդերձ գիտեմ՝ ինչ եռանդ ու չարչարանք է պետք դրա համար»,- ասել է Վովա Գասպարյանը , որն էլ, թերեւս, եղել է խորհրդակցության բուն նպատակը։
Նախ հետաքրքրական է, թե ինչու հենց հիմա ոստիկանապետը որոշեց անդրադառնալ ՊՊԾ գնդում տեղի ունեցող հայտնի դեպքերին, խոսքը հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» ջոկատի կողմից գնդի գրավման մասին է, քանզի ՊՊԾ-ն «ազատագրվեց» հուլիսի 31-ին, այսինքն՝ մեկուկես ամիս է անցել այդ իրադարձությունների ավարտից, սակայն ոստիկանապետը անհասկանալի պատճառներով դրան անդրադարձավ այն ժամանակ, երբ երկրում առանցքային գործընթացներ են ընթանում, վարչապետն է հրաժարական ներկայացրել ու քննարկումների կիզակետում կադրային փոփոխությունների խնդիրն է։ Այս համատեքստում եւ Վովա Գասպարյանի ինքնավստահությունից կարելի է ենթադրել, որ ինքը մնացող է, որ կադրային փոփոխությունների ալիքը իրեն շրջանցելու է, քանի որ նա մի քանի անգամ ընդգծում է «համակարգի մարդ» լինելու մասին, ինքնավստահ խոստանում, որ ինքը սիրում ու փոխելու է համակարգը։
Հիշենք, որ նրա անունը հոլովվում է Պաշտպանության նախարարի թեկնածությունների շարքում։ Կամ էլ ոստիկանապետը, սովորության համաձայն, նախաձեռնողականություն է դրսեւորել, ու մի քայլ առաջ անցնելով, որոշել է հիշեցնել իր հավատարմության, կամքի ու պատրաստակամության մասին։ Դժվար չէ նկատել, որ համակարգի աշխատակիցների առջեւ իր ելույթն ամբողջությամբ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ վարչապետափոխության նիստի ընթացքում ունեցած ելույթի բովանդակային տրամաբանության մեջ է։ Վլադիմիր Գասպարյանն էլ իր հերթին է խոսում համակարգը փոխելու, բարեփոխելու պատրաստակամության, կարողության մասին, մինչդեռ Սերժ Սարգսյանը հակառակի մասին էր խոսում, ասելով, որ կարծրացած մոտեցումներից պետք է հրաժարվել, իսկ նման բարփոխման ալիք Հայաստանում ըստ Սերժ Սարգսյանի, կարող է բարձրացնել Կարեն Կարապետյանը. «Մենք բոլորս շատ լավ գիտենք պարոն Կարապետյանի ունակու¬թյուններն ու ոճը: Նա իսկապես կարող է առաջնորդել փոփոխությունների մեծ լիքը Հայաստանում, հասարակությունը տանել դեպի նոր տնտեսական ու քաղաքական ազատություններ, կոտրել ամրացած կարծրատիպերը, տնտեսության շարժին հաղորդել նոր ճկունություն և այլն: Ես վստահ եմ՝ արդյունավետ աշխատելով, Կարեն Կարապետյանը կկարողանա դառնալ փոփոխությունների յուրօրինակ սիմվոլը Հայաստանում: Կկարողանա ապագա բոլոր զարգացումները տանել ՀՀ Սահմանադրությամբ կանխորոշված ուղով, այսինքն՝ ժամանակակից ուղով»:
Ոստիկանությունն արդեն որերորդ տարին է բարեփոխումների ցիկլի մեջ է, Գասպարյանը ոստիկանական համազգեստից մեկ «վհուկներին» է հանում, մեկ «հրեշտակներ» բերում համակարգ, բայց ոստիկանության հնամենի գործելաոճը, ձեռագիրը շարունակում է մնալ նույնը։
Այս գնահատականի մասին են խոսում նաեւ պաշտոնական ցուցանիշները. Ռեֆորմների ենթարկված համակարգը ենթադրում է տեխնիկական հագեցվածություն, աշխատակազմի կրճատում, մինչդեռ ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, Հայաստանը բնակչություն/ոստիկան հարաբերակցությամբ զբաղեցնում է աշխարհում առաջին տեղերից մեկը, եթե ոչ առաջինը։ Այսինքն ոստիկանների թիվը շատ մեծ է, չափազանց մեծ։ Ի դեպ, դա ամենևին չի նպաստում Հայաստանում հանցավորության նվազմանը։ Գուցե նույնիսկ նպաստում է հանցավորության աճին։ Համակարգի չբարեփոխման, հին ու բարի մեթոդներով գործելաոճի մասին են վկայում մի շարք իրողություններ ու փաստեր։ Սկսած ՊՊԾ գնդի գրավումից, թե ինչպես կարեւորագույն ստորաբաժանումը հնարավոր եղավ գրավել, վերջացրած մամուլում անընդհատ պարբերականությամբ գրվող գողականների սխոդկաների ու ոստիկանության անգործության փաստերից, վերջացրած Սարի թաղում լրագրողների նկատմամբ ցուցաբերած անմարդկային վերաբերմունքի։ Եւ վերջապես համակարգում հաճախակի իրականացվող կադրային տեղաշարժերը, փոխատեղումները ինքնին վկայում են ոճ ճիշտ հաշվարկի ու քաղաքականության մասին։
Անի Սահակյան

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am