Մենք իրոք հպարտանալու առիթ ունենք. ՀՀ վարչապետ
Անկախության տարիների ընթացքում կարողացանք մի կառույց ունենալ, որը ոգևորում է հայ ժողովրդին՝ դա Հայոց բանակն է. Բանակի տոնի առիթով այսօր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Մենք իրոք հպարտանալու առիթ ունենք, ձեռքբերումը շատ մեծ է, որն ապահովում է մեր պետության, մայր հայրենիքի անվտանգությունը: Մեր բանակը մեր երկրի, մեր ժողովրդի հպարտությունն է»,- ասաց նա: Վարչապետը առանձնակի շնորհավորական խոսք հղեց բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին՝ օրվա առիթով: «Ուզում եմ ողջույնի խոսքը հղել այս պահին այն զինվորներին, որոնք պաշտպանում են մեր սահմանները»,- ասաց նա:
