Նոր վարչապետը պարզ մարդ է, հասարակ բաներ է ասում. Վիգեն Խաչատրյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը կարծում է, որ կառավարության կազմը պետք է լինի ամբողջական մի թիմ, որը հետապնդում է ամբողջական նպատակ։ Այս մասին նա այսօր Հայելի ակումբում նա հայտարարեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ հրավիրված բանավեճի ժամանակ։ «Չպետք է լինի թիմ՝ կուսակցական պատկանելությամբ կամ անձնական նվիրվածությամբ։ Պետք է լինի համախոհների թիմ, որը նույն նպատակն է հետապնդում։ Եթե այս սկզբունքով չձեւավորվեց կառավարությունը, ապա նա հաջողություն չի ունենա։ Բայց թիմի մի մասը նախագահն է ձեւավորում, ինչի պատճառով էլ թիմը մասնատվում է»,- ասաց Վիգեն Խաչատրյանը։ Նա կարծում է, որ ապագա ԱԺ ընտրություններից առաջ պետք է ձեւավորվի նոր ուժ, որպեսզի մարդիկ վստահություն ունենան։ Գործող կուսակցությունները, ըստ Վիգեն Խաչատրյանի, ոչ թե կուսակցություններ են, այլ՝ իշխանության ձգտող խմբավորումներ։ «Սերժ Սարգսյանն այստեղ ռեալ հնարավորություն ունի՝ մասնակցել, հիմքերը դնել եւ եթե հոգնել է, խնդրեմ, թող հեռանա»,- հայտարարեց Վիգեն Խաչատրյանը։ Կառավարության մեջ նա փոփոխություններ չի նկատում։ «Կարեն Կարապետյանին չեմ ճանաչում, չեմ շփվել, բայց հաճելի է, պարզ մարդ է, հասարակ բաներ է ասում, մատչելի է։ Էն մնացածի դեպքում բան չի փոխվել, նույն կեցվածքով, նույն փիլիսոփայությամբ, որ ամեն ինչ լավ է, նույն դեմագոգիայով։ Եվ սա կուսակցական մթնոլորտ է, որ փաթաթվել է մեր վզին։ Սա կուսակցական մթնոլորտ չէ, այս մթնոլորտը փոխել է պետք»,- հայտարարեց Վիգեն Խաչատրյանը։

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում գործողությունների հնարավոր վերսկսման մասին Թրամփ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի ռեժիմը կարող է երկարաձգվել Այս Եռատոնը մեզ հիշեցնում է Շուշիի ազատագրման փառքը և մեր բանակի ծնունդը. Աշոտ Դանիելյան ԱՄՆ-ի հшրձակումը իրանական նավերի վրա միջազգային իրավունքի և հրադադարի կոպիտ խախտում է․ Բաղայի Արարատի մարզում «Nissan March»-ը բախվել է տան դարպասին, ապա քարե պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 479 տոննա դիզվառելիք Ժողովուրդը ուրացումն ու դավաճանությունը երբեք չի ներում, և այս դեպքում էլ բացառություն չի լինելու Առաջիկա օրերի եղանակը Այսօր, երբ բռնшզավթված և հայաթափված է Արցախը, պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանnւթյանը․ Գարեգին Բ Ռոբերտ Քոչարյանն ու թիմակիցները «Եռաբլուրում» են Փաշինյան, բա որ Արցախը մերը չի եղել, ինչո՞ւ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր․ Շարմազանով Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք․ ցնցման ուժգնությունը կազմել է 2 բալ Միջադեպ Գյումրիում՝ ադրբեջանցիներին հյուրընկալած «Գըվուգ Գաստրո Տան» հիմնադրի ու նրա որդու միջև Սյունիքը վատ ընդունեց Փաշինյանին, այսօր Կապանում հանրահավաք է նախատեսված. «Հրապարակ» Ախթալայի հանքի լարվածությունից հետո աշխատավարձերը բարձրացվել են, պայմանները՝ փոխվել. «Ժողովուրդ» Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են․ «Հրապարակ» Ընտրություններն արդեն իսկ կեղծվել են․ «Հրապարակ» 43 տոկոս աղքատություն, որտեղ 620 հազար դոլարի համերգ կազմակերպվեց. «Ժողովուրդ» Ավտոմեքենան բախվել է պատին․ կա տուժած Տեղացած կարկուտի հետևանքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել «Ուժեղ Հայաստանի» հավաքի վայրից 3 անձ է տեղափոխվել ոստիկանություն ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք» Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am