Իսկ քո հարևանը գնալո՞ւ է ընտրության

Եվրոմիությունն արդեն արձագանքել է ընտրական օրենսգրքի  ընդունման շուրջ  նախօրեին կայացված համաձայնությունը, որն, ինչպես հայտնի է, ձեռք է բերվել 4+4+4 ձևաչափով: «Հայաստանի Հանրապետությունում ընտրական բարեփոխումների վերաբերյալ քաղաքական նոր համաձայնագրի երեկվա ստորագրումը ՀՀ կառավարության իշխող կոալիցիայի և ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների միջև՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկումների արդյունքում, ընտրական բարեփոխումների իրականացմանը նպաստելու գործում դրական զարգացում է: Եվրոպական միության, միջազգային այլ գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող ֆինանսավորումը, ինչպես նաև ՀՀ կառավարության ներգրավվածությունը հնարավորություն կտան իրականացնել Հայաստանի Հանրապետության նոր ընտրական օրենսգրքով նախատեսված  տեխնիկական բաղադրիչը: Ընտրական գործընթացի մասնակից կողմերն այժմ պետք է լիարժեք և բարեխիղճ կերպով կյանքի կոչեն ընտրական նոր օրենսդրությունը՝ միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական նոր համակարգի և ընթացակարգերի նկատմամբ արժանահավատության, թափանցիկության և հանրային վստահության բարձրացման նպատակով»,- նշված է ԵՄ հայտարարության մեջ: Հիմնական  վիճահարույց հարցը, ինչպես հայտնի է, մասնակիցների ցուցակների հրապարակմանն էր վերաբերում:  Երկարատև քննարկումներից ու վեճերից հետո, ի վերջո, որոշվեց   ընտրությունենրի մասնակիցեների ցուցակները հրապարակել: Վենետիկի հանձնաժողովը, ինչպես հայտնի է, այդ քայլին գնալը դիտարկել էր մարդու իրավունքների, մասնավարապես ընտրական իրավունքի խախտում, հաշվի առնելով, որ այդ կերպ խախտվում է ընտրության գաղտնիության իրավունքը: Հայաստանում  անցկացված նախկին ընտրությունների փորձը սակայն ցույց էր տալիս, հիմնական խախտաւումներն արվում են  կրկնաքվերակությունների և ընտրության մասնակիցեների թվի արհեստական ուռճացմաբ: Հայաստանի քաղաքական ուժերը, հատկապես ընդդիմադիրները պնդում էին, որ ընտրակեղծիքները բացառելու նպատակով ընտրացուցակների հրապարակումը այլընտրանք չունի: Տևական ժամանակ  այս հարցի շուրջ ընթանում էին վեճեր, սակայն, ի վերջո, հաղթել է ընդդիմության տեսակետը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը նախօերին,  խորհրդարանում Ընտրական օրենսգրքի շուրջ հինգ խմբակցությունների միջև համաձայնագրի ստորագրումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ որ քվեարկած ընտրացուցակների հրապարակումը խախտում է համարվում, բայց Հայաստանի իշխանությունները որոշեցին գնալ այդ քայլին: «Սա խախտում է Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներից մեկը: Այո, ցուցակների հրապարակումը խախտում է, այդ խախտումը չի վերացել: Այլ խնդիր է, որ մենք այս պահին համարեցինք, որ քաղաքական արդյունքը շատ կարևոր է, քան այդ խախտումը և գնացինք այդ քայլին»,- ասաց Հարությունյանը: Թե ինչ կտան մեզ հրապարակված ու կնքված  ցուցակները,  պարզ կդառա 2017-ի խորհրդարանական ընտրություններեից հետո: Սակայն արդեն իսկ պարզ է, որ այս պահին դեռևս գտնված չէ հրապարկված ցուցակների իսկությունը վերահսկելու մեխանիզմը: ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտարարել է, որ  հարևանը հարևանին  կստուգի, բարեկամը բարեկամին. « միայն այդ սկզբունքով է հնարավոր, իսկ եթե նստեն ազգանուններով ստուգեն, անհնար է»,- ասել էր նա: ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանն էլ  ասում է, թե  կոչ կանեն համայն հայությանը մտնել և  ստուգել: Այսինքն՝ եթե դու գիտես հարևանդ հանրապետությունում չէ, բայց գնում տեսնում ես ցուցակում իր անվան մոտ ստորագրված է, ուրեմեն պետք է բողոք ներկակացնես: Բայց պատկերեցրեք զավեշտի աստիճանը, եթե նույն հարևանը հանկարծ որոշի հայտարարել, որ ինքը մասնեկցել է ընտրությանը: Ինչևէ: Սա, հավանաբար, տիպիկ հայկական վերահսկողության մեխանիզմ է և եթե առաջին գործարկումը բարեհաջող անցնի, ապա կարելի է ընտրական այդ գործիքի նկատմամբ հեղինակային իրավունք գրանցել և այն որպես հաջողված նորարարություն տարածել ողջ աշխարհում: Իսկ  Լևոն Զուրաբյանը, Հովհաննես Սահակյանն ու մյուսներն էլ կարող են  այս ոլորտի մտավոր բիզնեսով զբաղվել:   Դավիթ Մանուկյան

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am