Նորից ոտքը «գազին» են դրել

Ներիշխանական վայրիվերումներն ու Հովիկ Աբրահամյանի հրաժարականը ուղիղ արտացոլանք է գտել ընդդիմադիր հատվածում, որը ցայտուն կերպով դրսեւորվում է խորհրդարանում Գլխավոր դատախազի թեկնածուի քննարկման ընթացքում։ Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնին հասցրաց ոչ իշխանական ուժերը եւ հատկապես՝ ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը ավելի ընդդիմադիր են դարձել։ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ ընդգծված դրական վերաբերմունք ունեցող այս երկու ուժերը, որոնք պախարակվեցին Կոստանյանի քվեարկությունից հետո, այսօր դարձել են Արթուր Դավթյանի անխնա քննադատները։ ՀԱԿ-ը Գեւորգ Կոստանյանին մինչդեռ որոշել էր շանս տալ, արդյունքում Կոստանյանի քվեարկության ժամանակ ընդամենը երեք դեմ ձայն ստացվեց։ Այսօր այդ կուսակցությունները բոյկոտելու են գլխավոր դատախազի քվեարկությունը։ Փոխարենը ՕԵԿ-ը եւ մյուս ոչ իշխանականները կմասնակցեն։ Գրեթե նույն պատասխանն էր տվել նաեւ Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի հետ, քաղբանտարկյալների ու այլ հարցերի հետ կապված։ Ի դեպ, այսօր Արամ Մանուկյանը Դավթյանին ասաց, որ հարյուրավոր ժամ տեսանկարահանված նյութեր կան, բայց դրանք չեն տրվում փաստաբաններին եւ զոհերի ծնողներին: Հետո Արամ Մանուկյանը հրապարակեց, թե կառավարությունը, նույն դատախազությունն ինչ են պատասխանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Մարտի 1-ի գործով. «Բառացիորեն գրված է՝ մահաբեր ուժը, որը կիրառվել է Մարտի 1-ի 9 զոհերի նկատմամբ, եղել է բացարձակապես անհրաժեշտ: Ի՞նչ անհրաժեշտության մասին է խոսքը: Այս հարցին պետք է դատախազությունը պատասխանի: Եթե այդպես է, ապա ովքե՞ր են կրակողները, ի՞նչ մոտիվացիայով է կատարվել: Եթե հայտնի չի ովքեր են կազմակերպիչները, հրահանգողները, ինչպե՞ս եք այդպիսի բացատրություն ուղարկել եվրոդատարանին: Պետք է հիմնավորել մահվան ուժ կիրառելու բացարձակ անհրաժեշտությունը»: Իր ելույթի վերջում Արամ Մանուկյանն ասաց, որ Արթուր Դավթյանին չեն հավատում, որովհետեւ նա մտնում է համակարգ, իր պատվեր տվողներն են ամեն ինչ որոշելու, ուստի որոշել են չմասնակցել քվեարկությանը: Իսկ ահա, ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի ելույթի առյուծի բաժինը նվիրված էր Հովիկ Աբրահամյանին, ավելի ճիշտ Կարեն Կարապետյանի նկատմամբ այս օրերին դրսեւորվող քծնանքին։ Նա գլխավոր դատախազի թեկնածուին շնորհավորեց, որ ի տարբերություն Կարապետյանի իր համար հերթեր չեն կանգնել, որպեսզի քծնեն, գովաբանեն։ Զոհրաբյանն ասաց, որ չի հավատում մեկ մարդու փրկչական միսիոներությանը։ Միևնույն ժամանակ, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ն հետևելու է գլխավոր դատախազի պաշտոնում Արթուր Դավթյանի գործունեությանը և, եթե իրենք նկատեն, որ նա իսկապես լավ է աշխատում, կողջունեն: «Եթե մենք զգանք, որ դուք արդյունավետ պայքար եք մղում արատավոր երևույթների դեմ, մենք դա կողջունենք»,– ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավարը: Մեծ հաշվով ոչինչ չի փոխվել երկրում, ավելին նույն ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն Կոստանյանի գլխավոր դատախազ նշանակվելուց հետո էլ ավելի սերտ շփումների մեջ են իշխանությունների հետ։ Թե ինչու են ընդդիմադիրները նորից ոտը գազին դնում, ցույց կտա ժամանակը։ Անի Սահակյան

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am