Ձեզ և մեզ մեծ ավետիս.առանց վիզայի`Մակաո, Ալ. Արզումանյան
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը ԱԺ -ում հայտարարեց. «ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են առանց մուտքի արտոնագրի այցելել Մակաո և հակառակը: ՀՀ քաղաքացիները և Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության Մակաո շրջանի քաղաքացիներն ազատվում են փոխադարձաբար մուտքի արտոնագրից:Օրենքը ուժի մեջ է 365 օրում ոչ ավել քան 90 օր գտնվելու պայմանով, իսկ եթե ուսման նպատակով հարկավոր են ավելի շատ օրեր, կգործեն այլ ընթացակարգեր »: «Այսուհետ ՀՀ քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել Մակաո, Ձեզ և մեզ մեծ ավետիս»,-հայտարարեց նախագծի հարակից զեկուցող, պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը:
