Արայիկ Խանդոյանի եղբոր կալանքի ժամկետը երկարացվեց
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայր Արարատ Խանդոյանի խափանման միջոցը՝ կալանքը այսօր երկարացվել է մեկ ամսով: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորը բավարարել է քննիչի միջնորդությունը՝ մեկ ամսով երկարացնելու միջնորդությունը:
