Ինչու է անհետացել Ինես Սրապիոնյանը. պարզաբանում է աղջկա հայրը
Երեկ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ փնտրվում է 23-ամյա Ինես Սրապիոնյանը: Աղջիկը մինչ այս պահը չի գտնվել: Նրա ընկերուհիներն ու հարազատները շարունակում են համացանցում տարածել Ինեսի լուսանկարները՝ խնդրելով որևէ վայրում տեսնելու դեպքում զանգահարել ոստիկանությունը: Asekose.am-ի հետ զրույցում Ինես Սրապիոնյանի հայրն ասել է. «Տղայի հետ կապված որևէ խնդիր չի եղել»: Դիտարկմանը, արդյոք Ինեսն այդ քայլին է դիմել ընտանիքի անդամներից մեկի հետ ունեցած վեճի պատճառով, հայրը պատասխանեց. «Ընտանեկան հարց է, պետք չէ մանրանալ: Դիմել ենք ոստիկանություն, դուստրս որոնվում է»:
