Վարչապետը նախարարներին կանչել է «քննության»
Մեր տեղեկություններով՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը առանձնազրույցներ է ունեցել բոլոր նախարարների ժամանակավոր պաշտոնակատարների հետ, քննարկել նրանց տեսլականը, սակայն ոչինչ չի ասել հետագա պաշտոնավարման մասին։ Կարեն Կարապետյանը յուրաքանչյուրի հետ գրեթե մեկ ժամ զրույց է ունեցել, սակայն դրանից հետո էլ վերջինների համար անորոշ է իրենց հետագա պաշտոնավարման հարցը։
