Որոշել է
«Ես չգիտեմ՝ ինչ է ասել, բայց իմ կարծիքով՝ նման բան ասած չի լինի:Ես երբեք ԲՀԿ-ում խնդիրներ չեմ ունեցել»,-այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանն, ով չի հավատում, որ իր խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ի գաղափարները չկրող պատգամավորները պետք է զրկվեն մանդատից: Հարցին՝շարունակելու է մնալ ԲՀԿ-ի կազմում,պատգամավորը պատասխանեց. «Այ, դա իմ որոշելու խնդիրն է, դա արդեն հոկտեմբերի 15-ից հետո»,-ասաց Մանուկյանն, իսկ թե ինչով է պայմանավորված հոկտեմբերի 15-ը,պատգամավորը պատասխանեց՝ «Ըտենց եմ որոշել»
