Արթուր Դավթյանը ընտրվեց Հայաստանի գլխավոր դատախազ
Ազգային ժողովն այսօր փակ գաղտնի քվեարկությամբ Հայաստանի գլխավոր դատախազ ընտրեց Արթուր Դավթյանին: Միակ թեկնածուի օգտին քվեարկեց 97 պատգամավոր, դեմ՝ 3: Եվս 3 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանի խոսքով, քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր: Օգոստոսի 4-ին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ըստ օրենքի պահանջի, գլխավոր դատախազի 38-ամյա թեկնածուն հանդիպել է բոլոր խմբակցությունների հետ, ներկայացրել խորհրդարանում իր ծրագիրը, պատասխանել պատգամավորների հարցերին:
