Տիգրան Հակոբյանն ընտրվեց
ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները փակ գաղտնի քվեարկությամբ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ ընտրեցին Տիգրան Հակոբյանին: ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը տեղեկացրեց, որ քվեարկությանը մասնակցել է 111 պատգամավոր: «Կողմ է քվեարկել 105 պատգամավոր, դեմ՝ չորս: Երկու քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր», - ասաց Ս.Ավետիսյանը:
