«Ի՞նչ դիտողություն, վարչապետի հետ չեմ շփվել».Գաբրիել Ղազարյան
ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը լրագրողների հետ զրույցում, նշեց,որ ցանկություն ունի շարունակելու իր աշխատանքը գործադիրի կազմում, քանի որ շատ անելիքներ ունի: Վերջինս դրական է համարում վարապետի խստությունը: Հարցին՝ նորանշանակ վարչապետը նախարարին նկատողություն արդեն արե՞լ է, թե ոչ,Ղազարյանը պատասխանեց. «Ի՞նչ դիտողություն,վարչապետի հետ չեմ շփվել»: Կուզեր լիներ նոր կառավարության կազմում դիտարկմանն ի պատասխան Ղազարյանը նշեց. «Բնականաբար, ես աշխատում եմ, մենք անելիքներ ունենք, մեր աշխատանքն ենք կատարում, բայց որոշումն արդեն մերը չէ»։ Լուսինե Միքաելյան
