«Ոչ խլվել է, ոչ խլվելու է». Գալուստ Սահակյան.Տեսանյութ
Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում դժվարացավ պատասխանել հարցին, թե ի՞նչ է նշանակում վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, որ հաջողակ բիզնեսմեններից այլևս բիզնես չի խլվի։ «Ոչ խլվել է, ոչ խլվելու է, ոչ էլ Կարեն Կարապետյանն այնպիսի բան է ասել, որ ձեզ համար անհասկանալի է», - ասաց Գալուստ Սահակյանը՝ պնդելով, որ կմեկնաբանի վարչապետի խոսքերը նրա ելույթը լսելուց հետո։ Երբ լրագրողները պարզաբանեցին, որ վարչապետը խոսել է խաղի հավասար կանոնների ստեղծման և հաջողակ բիզնեսմեններից բիզնեսն այսուհետ չխլելու մասին ու ևս մեկ անգամ խնդրեցին ԱԺ նախագահին հայտնել իր կարծիքը՝ Գ.Սահակյանն ասաց․«Չեմ կարող պատասխանել, չեմ էլ հասկանում՝ ինչի մասին է խոսքը»։ Ավելի մանրամասն՝տեսանյութում
