Կարեն Կարապետյանը Տարոն Մարգարյանին չմերժեց
Կառավարության այսօրվա նիստում միայն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախագիծը ներկայացնելուց առաջ իր և քաղաքապետարանի աշխատակազմի անունից շնորհավորեց նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին:
Տարոն Մարգարյանը կառավարությանը ներկայացրեց «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը վարչապետի կողմից առանց քննարկման ընդունվեց:
Այնուհետև Տարոն Մարգարյանն, անհրաժեշտությունից ելնելով, խնդրեց վարչապետին նախագիծը անհետաձգելի ճանաչել:
«Շատ լավ», - եղավ վարչապետի պատասխանը:
