Շավարշ Քոչարյանը՝ Կարեն Կարապետյանի՝ «դրսի կադր» լինելու մասին.Տեսանյութ
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր աձագանքեց այն հայտարարություններին, թե ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը դրսի կադր է։ «Ինչ է նշանակում՝ դրսի կադր է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ինչ է նշանակում՝ հանրապետական չէ, եթե Հանրապետականի ցուցակով անցել էր ժամանակին Երևանի ընտրություններում, հիմա էլ է քաղաքացի և չի դադարել քաղաքացի լինել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Շավարշ Քոչարյանը։ Ավելի մանրամասն՝ տեսանյութում
