«Զեկույցը մաքսիմալ լակոնիկ ձևակերպեք». վարչապետը դիտողություն արեց նախարարին
Կառավարության այսօրվա նիստում, երբ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նախագծերից մեկն էր զեկուցում, վարչապետ Կարեն Կարապետյանը նրան ընդհատեց և դիմելով կառավարության անդամներին՝ հորդորեց այսուհետ զեկույցը լակոնիկ կազմել: «Զեկույցը մաքսիմալ լակոնիկ ձևակերպեք»,- կառավարության անդամներին դիմեց վարչապետը: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց «Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման 2016-2020թ. ռազմավարությանը և միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» նախագիծը:
