Պուտինը կժամանի Հայաստան
Հոկտեմբերին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովին սպասվում է ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների նախագահների այցը Հայաստան: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, ապա նշեմ, որ ՀԱՊԿ գագաթնաժողովին անդամ բոլոր երկրների նախագահներին սպասում ենք Հայաստանում»,- ասաց Քոչարյանը:
