Անդրադառնալ ծայրահեղ դեպքերում. վարչապետի հրահանգը
Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում առաջին անգամ այսօր վարեց Կառավարության նիստը՝ խոսելով կոռուպցիայի դեմ պայքարի մասին:«Առաջին հերթին մեր գերատեսչությունները պետք է կատարեն իրենց ֆունկցիաները: Ելնելով դրանից՝ ապահովել ոչ կարգապահ և արտոնյալ համարվող խոշոր արտադրողների և ներմուծողների կողմից հարկային կարգապահության անվերապահ կատարում: Երկրորդ, հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր ու միջին ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում»,- հանձնարարեց վարչապետը:
