Պետք է հրաժարվել պատրանքներից եւ խոսել թուղթ ու գրիչ վերցրած. Կարեն Կարապետյան
«Նաիրիտ» գործարանի պոտենցիալ ներդրողները պետք է իմանան, թե ինչ են ուզում։ Այս մասին սեպտեմբերի 14-ին՝ խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում, ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով ՀՀԿ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի հարցին։ «Պետք է հրաժարվել պատրանքներից եւ խոսել թուղթ ու գրիչ վերցրած։ Գործարանը վերակենդանացնելու ներկայիս փորձն արդեն 3-րդն է կամ 4-րդը։ Դրանցից յուրաքանչյուրը շատ թանկ է նստում երկրի եւ բյուջեի վրա: Ցանկացած հիմնավորված բիզնես առաջարկ հանգամանորեն կուսումնասիրվի։ Բայց ինձ մտահոգում է, երբ գալիս են պոտենցիալ ներդրողներ եւ խոսում են ծրագրերի մասին՝ չունենալով էներգառեսուրսների հարցով կանխատեսումներ»,– ասել է Կարապետյանը։
