Իսկ այս անգամ չեն «քցվի՞»

Իշխանությունն ու ոչիշխանականներն այսօր  երկրորդ «պատմական» համաձայնությունը ստորագրեցին Ընտրական օրենսգրքի վերաբերյալ: Քաղաքական ուժերը համաձայնություն են ձեռք բերել ընտրություններից հետո ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակելու, առցանց հեռարձակման վերաբերյալ: «Այն, ինչ թվում էր անհավատալի, այն, ինչ շատ վաղուց քաղաքական ուժերը, քաղաքական հասարակությունը պահանջում էին, և թվում էր՝ այդ հարցը չի լուծվի, այժմ լուծվում է: Այսօր անհավատալին դառնում է իրական»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ շնորհակալություն հայտնելով գործընթացի բոլոր մասնակիցներին:Լ.Զուրաբյանը գոհունակությամբ շեշտեց նաև իշխանությունների քաղաքական կամքի փաստը և վստահություն հայտնեց, որ կլինի միջազգային արձագանք: Նա նկատեց նաեւ, որ սա մաքուր և արդար ընտրությունների երաշխիք չէ, բայց դրա հիմնաքարն է. «Մեր պայքարը շարունակվում է, ոչ ոք թող մոլորության մեջ չլինի, որ պայքարն ավարտված է: Առաջ՝ դեպի մաքուր ընտրություններ»: Քաղհասարակության ներկայացուցիչները հուշագրի ստորագրմանը չմասնակցեցին: Թեեւ  ավելի վաղ հայտարարել էին, որ հավանություն են տալիս հուշագրին Հիշեցնենք, որ հունիսին էլ նույն ձեւաչափով հուշագիր ստորագրվեց, մի շարք հարցերի վերաբերյալ իշխանությունն իբր ընդառաջ գնաց, սակայն հետո իշխանությունը քցեց ոչիշխանականներին և չեղարկեց համաձայնությունը՝ անհիմն պատճառաբանություն ներկայացնելով: Նշենք, որ նոր համաձայնագրի հիմնական դրույթը ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակումն է, այս պահանջը գրեթե 15 տարի բարձրացրել են ընդդիմադիրները, նույնքան հետեւողական էլ մերժել  իշխանությունները: Այսօր թեեւ համաձայնություն է ձեռք բերվել, բայց կասկածից վեր է, որ   ցուցակների հրապարակումը որևէ կերպ չի կասեցնելու ու չի բացառելու ընտրակեղծարարության որևէ մեխանիզմ ու չի երաշխավորելու ընտրությունների ո՛չ ազատությունը, ո՛չ արդարությունը, ո՛չ օրինականությունը: Ընտրություններն ինչպես կեղծվել են, այնպես էլ շարունակվելու են կեղծվել: Ընտրողների ցուցակների հրապարակումը ընդամենը որոշակիորեն  կանխելու է ուրիշի փոխարեն քվեարկությունը: Անշուշտ, որոակիորեն, որովհետեւ տեսականորեն հնարավոր չէ պատկերացնել, որ  ընտրողների 1,5 միլիոնանոց ցուցակները երկու օրում հնարավոր կլինի հասցնել մանրակրկիտ ստուգել, պարզել ստորագրությունները կեղծված են, թե ով, տվյալ անձը Հայաստանում է , թե ոչ,ինչպես նաեւ բողոքարկեն: Ինչպես հայտնի է ցուցակների մաքրման շուրջ համաձայնություն չի կայացվել: Եւ նույնիսկ եթե անգամ այդ համաձայնությունն էլ կայանար, վերջին ընտրությունները ցույց են տվել, որ իշխանությունները ընտրությունները կեղծելու հզոր արսենալ ունեն եւ վերջին տարիներինհիմնականում ապավինում են վարչական ռեսուրսների կրառմանը: Պարզ ասած, այս համաձայնությունն ու դրանում շարադրված մեխանիզմներն իրականում  արժեք չունեն , ըստ ամենայնի ոչ իշխանականներն իշխանության լեգիտիմացման խնդիր լուծեցին՝ 2017-ից որոշակի ակնկալիքներ ունենալով:Չնայած ոչ մի երաշխիք, որ այս անգամ էլ նրանք չեն քցվի: Անի Սահակյան

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am