Լոքյանը Կարապետյանի հետ աշխատանքի մասին
ՀՀ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը որեւէ խնդիր չի տեսնում նոր Կառավարությունում եւ մասնավորապես Կարեն Կարապետյանի հետ աշխատելու մեջ: Այս մասին, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Լոքյանը: «Ես որեւէ խնդիր չեմ տեսնում աշխատանքի մեջ, իսկ այդ խնդիրները ճշտեք իրանից»,- ասաց Լոքյանը, անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե Կարեն Կարապետյանը չի ցանկանում Լոքյանին տեսնել նոր գործադիր իշխանության կազմում: Նա ասաց, որ Հովիկ Աբրահամյանի կառավարության կազմում աշխատել է վեց ամիս, եւ այդ ընթացքում բավականին աշխատանքներ են կատարել:
