Արծվիկ Մինասյանը հերքում է
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը հերքում է այն տեղեկությունները, որ ինքը նշանակվելու է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում: Այս մասին, այսօր Կառավարություն- ԱԺ հարցուպատասխանից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ Մինասյանը: Հարցին, թե արդեն հստակ է, որ ՀՅԴ-ն պահպանելու է իր նախարարական երեք պորտֆելները նոր Կառավարությունում Մինասյանն ասաց, թե Սահմանադրությամբ սահմանված ժամկետ կա, եւ այդ ընթացքում էլ կձեւավորվի նոր Կառավարությունը: Մենաշնորհների դեմ պայքարը եւ շարունակական կլինի: «Եթե կլինեմ կառավարության կազմում, նույն լիազորություններում դուք կտեսնեք»,- ասաց Մինասյանը: Նրա խոսքով գերատեսչությունների հստակ բաժանում պետք է լինի:
