Միշտ չէ, որ մոնոպոլիան վատ է. Կարեն Կարապետյան
ԱԺ-ում այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նորանշանակ վարչապետից հետաքրքրվեց տնտեսության մեջ առկա մոնոպոլիաներից: Ի պատասխան Կարեն Կարապետյանը նշեց՝ միշտ չէ, որ մոնոպոլիան վատ է. «Շուկան փոքր է, էֆեկտիվ խաղալու դեպքում կարող է նման դիրք ունենալ, սակայն ոչ ադմինիստարատիվ ռեսուսի հաշվին»: Ինչ վերաբերում է Հարկային օրենսգրքի վերաբերյալ հարցին, ապա վարչապետը նշեց, որ ծանոթացել է օրենսգրքի հետ. «Շատ բաներ ինձ համար հարցեր են առաջացնում, դրա մասին կխոսենք»։
