Ինչից է սկսել նոր վարչապետը
Մեր տեղեկություններով` նախքան պաշտոնապես նշանակումը երեք օր նորանշանակ վարչապետն ու Հովիկ Աբրահամյանը ընդունում-հանձնում են արել, խոսել, քննարկել։ Հետո հանդիպել է կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ, մոտ երեք ժամ առանձնազրույց են ունեցել։ Ապա քննարկում է ծավալվել Հարկային օրենսգրքի շուրջ, որին մասնակցել են ՊԵԿ նախագահը, Ֆինանսների նախարարը, նորանշանակ վարչապետի խորհրդականները։
