Սիգնալներ ենք տալու. Կարեն Կարապետյան
Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հետաքրքրվեց նորանշանակ վարչապետից առաջիկա անելիքների մասին: «Ես հայտարարել եմ` լինելու է երկու փուլային ծրագիր, եւ առաջին փուլի մեջ չեն լինելու արագ փոփոխություններ, այլ լինելու են այն քայլերը, որոնք մենք կարող ենք մոտ ապագայում անել: Երկրորդ փուլի ժամանակ մեզ պետք է ժամանակ, որպեսզի մենք որոշենք, թե որ ուղղությամբ ենք տանելու մեր երկիրը: Եվ սպասելիքներ, որ շատ արագ տնտեսությունը կփոխենք, այս պահին ուզում եմ հայտարարել` նման սպասելիքներ չեն լինելու, բայց մենք սիգնալներ ենք տալու, թե տնտեսությունը որ ուղղությամբ է զարգանալու»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
