Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում չի լինելու.Վիկտոր Սողոմոնյան
ՀՀ երկրորդ նախագահը այն օրերին, երբ նշվելու են Հայաստանի անկախության 25-ամյակի միջոցառումները, Հայաստանում չի լինելու, լինելու է արտերկրում: Այս մասին հայտնեց 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Հարցին, թե «արտերկիրը» լայն հասկացություն է, և, մասնավորապես, ՌԴ-ում, ԱՄՆ-ում, թե որևէ այլ երկրում է Ռոբերտ Քոչարյանը, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց. «Հավելյալ ինֆորմացիա չունեմ տրամադրելու»:
