«Հանրապետականները ջնջում են դեմը». Շարմազանով
Հայաստանի Ազգային ժողովը ՀՀ գլխավոր դատախազ կընտրի վաղը:
«ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը որոշել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի նշանակման մասին ընտրություն անցկացնել վաղը՝ ժամը 13:30-ից 14:10-ը», - ԱԺ-ում հայտարարեց հանձանժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը:
Նա ցույց տվեց նաև քվեաթերթիկը, թե ոնց պետք է քվերակել: «Ովքեր կողմ են՝ ջնջելու են դեմը, ովքեր դեմ՝ կողմը», - բացատրեց նա:
«Հանրապետականները ջնջում են դեմը, նաև բոլոր նրանք, ովքեր հայտարարեցին, որ կողմ են քվերակելու», - արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը:
