«Հարսնաքար» ռեստորանում սպանության գործով դատավարությունը օբյեկտիվ է եղել. Ա. Դավթյան
«Հարսնաքար» ռեստորանում սպանության գործով դատավարությունը օբյեկտիվ է եղել։ Այս մասին սեպտեմբերի 14-ին խորհրդարանում ասել է ՀՀ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով 2012–ին տեղի ունեցած սպանության մասին հարցին, որի շրջանակներում ինքը հանդես էր գալիս որպես մեղադրող դատախազ։ Դավթյանի խոսքով՝ իրականացվել է բազմակողմանի քննություն։ Նյութերը հրապարակվել են, ներկա են եղել բազմաթիվ իրավաբաններ։ «Ես հիշում եմ նրանց գնահատականները։ Կարող եմ ասել, որ մենք կատարել ենք հանրության պահանջը եւ ապահովել ենք գործով օբյեկտիվ որոշումը»,– ասել է նա։
