Սամվել Կարապետյանը Երևանում կլինի սեպտեմբերի 15-ին
Hayeli.am-ի տեղեկություններով՝ Տաշիր ընկերության սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Կարապետյանը սեպտեմբերի 15-ին կժամանի Երևան: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 17-ին տեղի կունենա տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի որդու հարսանիքի արարողությունը՝ Սամվել Կարապետյանի քավորությամբ: Հավանաբար, Տաշիր ընկերության սեփականատերը հարսանիքից երկու օր շուտ է ժամանելու Երևան ներքաղաքական կնճռոտ հարցերին որոշակիություն տալու համար, քանի որ խոսվում է այն մասին, որ հին կառավարության հրաժարականի և նորի ձևավորման հարցում որոշակի նպաստ ունի հենց Կարապետյանը:
