Ռուսաստանում հայ ընտանիքի երկու անդամ է մահացել
Սեպտեմբերի 10-ին Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Թեմրյուկսկի շրջանում Նովոռոսիյսկ Կերչենսկի մայրուղում հայկական բազմազավակ ընտանիք է վթարի ենթարկվել: «Մեծ արագությամբ ընթացող ավտոբուսը բախվել է մեքենային, որում 6 մարդ է գտնվել: Hyundai Galloper մեքենայում են գտնվել ամուսիններն ու նրանց 4 երեխաները: Ընտանիքի հայրն ու 13-ամյա երեխան տեղում մահացել են»,- այս մասին հաղորդում է Rusarminfo-ն՝ հղում անելով Կրասնոդարի երկրամասի ՆԳՆ ԳՎ մամուլի ծառայությանը: Վթարի փաստով հետաքննություն է ընթանում:
